Արծվաշենը կտան…բա Տիգրանաշենը իրանք ո՞նց են օգտագործելու. Ռազմիկ Թևոնյան (տեսանյութ)
















Մենք գնում ենք դեպի իմ երազած Հայաստանը: Այս մասին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի նախկին մարզպետ, ԵԿՄ անդամ Ռազմիկ Թևոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա Հայաստանը Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն է:

Խոսելով սահմանազատման մասին, նա նշեց, որ հասկանալի է այդ գործընթացը. «Բոլոր մեր տարածքները սահմանագծման արդյունքում հետ են գալու»,-ասաց նա:

Լրագրողի հարցին՝ եթե Վազգեն Սարգսյանն այսօր ողջ լիներ, կկորցնեի՞նք արդյոք Արցախը, Արարատի նախկին մարզպետն ասաց․ «Արցախը կորցնելու համար ազգովի բոլորս ենք մեղավոր։ Ինձ թվում ա՝ չէինք կորցնի Վազգենի կենդանի լինելու դեպքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 






Leave a Comment