Եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում՝ խաղադրույքների ոլորտը, թող փակվի. վարչապետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ խաղադրույքների ոլորտին։

«Ես այնքան եմ ռադիկալ տրամադրված, որ խորհրդակցության ժամանակ, երբ որոշ կարգավորումների մասին ասել եմ, որ առաջարկում եմ էսպես անել, ասել են, որ կարող է ոլորտը փակվի, ընդհուպ ասել եմ՝ թող փակվի, որովհետև, եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում՝ ոլորտը, թող այդպես լինի: Բայց մյուս կողմից էլ քննարկման ընթացքում հասկացել եմ, որ դեռ կա ճանապարհ, որով կարելի է առաջ շարժվել, և որոշել ենք այդ ճանապարհով առաջ շարժվել»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

142 դիտում

Leave a Comment