Մարտի 5-ին ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։
Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»`
Վարդան Ղուկասյան,
Ավետիս Առաքելյան,
Լուսինե Անանյան:
«Իմ հզոր համայնք» կուսակցություն`
Ռուբեն Մխիթարյան,
Վահե Կիրակոսյան,
Սուսաննա Մկրտչյան:
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»`
Արտյոմ Թումանյան,
Բարսեղ Տիլեվերյան,
Աիդա Ղազարյան:
«Ապրելու երկիր» կուսակցություն՝
Կարեն Մալխասյան,
Հայկ Պողոսյան,
Կալիպսե Ասատրյան:
«Մեր քաղաքը դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները՝
Մարտուն Գրիգորյան,
Սվետլանա Ադամյան,
Հովհաննես Գևորգյան:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝
Արտյոմ Ղարաղազարյան,
Գագիկ Ադամյան,
Սեդա Խաչատրյան։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝
Սարիկ Մինասյան,
Վահագն Մկրտչյան,
Էմմա Բարսեղյան։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները`
Կարեն Սիմոնյան,
Դերենիկ Մալխասյան,
Աննա Մուրադյան:
«Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ կուսակցությունները՝
Լևոն Բարսեղյան,
Գայանե Գևորգյան,
Անուշ Կարապետյան։
Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացվել է ըստ ԸԸՀ դիմելու հերթականության։
Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։
Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ին։
Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ կայքում հրապարակվելու են մինչև մարտի 13-ը։
Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։
Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
Ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
161 դիտում