Ելիսեյան պալատը հերքել է Զելենսկու հետ Վաշինգտոն մեկնելու Մակրոնի ծրագրի մասին տեղեկությունը


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի նախատեսում Վաշինգտոն այցելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:

Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

«Մակրոնի նոր այց Վաշինգտոն այս փուլում չի նախատեսվում»,- մեջբերում է Le Figaro-ն:

Մարտի 5-ին Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Սոֆի Պրիման ավելի վաղ հայտնել էր՝ դիտարկվում է այն տարբերակը, որ անհրաժեշտության դեպքում Մակրոնը նախագահ Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կրկին կայցելի Վաշինգտոն։

Նախորդ շաբաթ Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնն այցելել էին Վաշինգտոն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել էին կարևոր թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

49 դիտում

Leave a Comment