Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքի և ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21099» մեքենայի բախման հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր:
«Հայկական ժամանակ»-ի հտ զրույցում Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկու վիրավորներն անչափահաս են, առողջական վիճակները գնահատվում է ծայրահեղ ծանր:
Տուժածները նախ տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, ապա նրանցից մեկը տեղափոխվել է Երևան:
Առաջիկա ժամերին նախարարությունը մյուս տուժածին տեղափոխելու ուղղությամբ ևս քայլեր կձեռնարկի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
124 դիտում