Հայաստանը չի ծանուցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) իր դուրս գալու մասին, մտադիր էլ չէ լքել կառույցը, պարզապես սառեցրել է իր գործունեությունը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Երևանը մեզ չի ծանուցել հեռանալու մասին, նրանք չեն պատրաստվում հեռանալ, սառեցրել են իրենց գործունեությունը, բայց միևնույն ժամանակ մնում են ՀԱՊԿ անդամ»,- ասել է նա:
2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվարանում է, եթե ոչ՝ անհնարին դառնում, նրա խոսքերով՝ «անվերադարձի կետն» անցել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
129 դիտում