Համագործակցությունը միտված է ավելի կարգապահ հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն. Պապիկյան


Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։

771.jpg (409 KB)

Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

772.jpg (452 KB)

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը և դրանց լուծումների նախանշումը երկուստեք օգտակար կլինեն:

769.jpg (1.33 MB)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։

773.jpg (101 KB)

անդիպման ընթացքում զինվորական դատախազության՝ 2024 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:

774.jpg (140 KB)

Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները:

774.jpg (140 KB)

Զինդատախազության 2024 թվականի աշխատանքների ամբողջականամփոփումը՝ այստեղ:

774.jpg (140 KB)776.jpg (184 KB)777.jpg (136 KB)778.jpg (103 KB)779.jpg (101 KB)780.jpg (139 KB)781.jpg (125 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

72 դիտում

Leave a Comment