ՀՀ ֆինանսների նախարարը Լյուքսեմբուրգում նշել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և ԵՄ-ի հետ գործընթացի կարևորությունը


 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է EIB Group Forum 2025-ի շրջանակներում կազմակերպված «Օգտագործելով ԵՄ ընդլայնման հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկման շրջանակներում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին առնչվող մի քանի կարևոր հարցերի:

Նախարարը, մասնավորապես, խոսել է մեր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, ինչպես նաև այս համատեքստում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության և օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման կարևորության մասին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

98 դիտում

Leave a Comment