ՊԵԿ նախագահը Վրաստանում հանդիպել է ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։

3_67cadc457f5ee.png (2.72 MB)

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին բարձր են գնահատել երկու երկրների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված համատեղ ջանքերը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության արագ փոխանակման նպատակով կողմերի միջև օպերատիվ հաղորդակցության ուղիների ստեղծումը, կրիպտոակտիվների վերահսկման, կիբեր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում առկա մարտահրավերների վերհանման նպատակով կանոնավոր հանդիպումների կազմակերպումը։ Անդրադարձ է կատարվել ֆինանսական ու առևտրային անօրինական գործարքների, Հայաստանի և Վրաստանի տարածքներով բեռների անօրինական տեղափոխման կանխման նպատակով գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։

2_67cadc4581422.png (2.53 MB)

Կողմերը փոխանակել են նաև տեղեկատվություն՝ ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կիրառվող միջազգային մեխանիզմների վերաբերյալ։

7_67cadc457ea7a.png (1.00 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

19 դիտում

Leave a Comment