Ջրի հոսքից պատռված Սևերսկի-Բուլվարային շրջանցիկ ճանապարհը վերականգնվում է. Մինասյանը տեսանյութ է հրապարակել


Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Սևերսկի-Բուլվարային շրջանցիկ ճանապարհի ասֆալտածածկը ջրի հոսքի հետևանքով պատռվել է:

«Ներկա պահին ճանապարհը երկկողմանի փակ է, իրականացվում են վերականգնման աշխատանքներ:

Հարգելի՛ քաղաքացիներ, 1-2 օրում խնդրին ժամանակավոր լուծում կտրվի: Հետագայում փողոցը կհիմնանորոգվի:

Ի դեպ, պոկված ասֆալտածածկը ի ցույց է դրել իրականացված թերի աշխատանքը: Տեղում պարզվել է, որ ասֆալտապատումն արվել է առանց խճապատման»,- ասվում է գրառման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

153 դիտում

Leave a Comment