Որոշ ուժեր ձեր կողմից պատվիրակված մանդատը ծառայեցրել են անձնական շահերին, մերը համայնքինն է․ Գյուլնազարյան


Գյումրիում տեղի ունեցած գալա միջոցառման ժամանակ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը հայտարարել է՝ երեք տարիների ընթացքում հաջողվել է Կառավարության հետ սերտ հարաբերություների արդյունքում լուծել խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ անլուծելի էին թվում:

Թվարկելով համայնքում կատարված և կատարվող աշխատանքները՝ Գյուլնազարյանը ասել է․ «Մինչ որոշ ուժեր ձեր կողմից իրենց պատվիրակված մանդատը ծառայեցրել են իրենց անձնական, ընտանեկան և կլանային շահերին, մեր առաջնահերթությունը՝ համայնքի շահը, չի փոխվել և չի փոխվելու։ Մարտի 30-ին քաղաքացիների վստահության քվեն ստանալուց հետո ավելի մեծ եռանդով ենք շարունակելու սկսած աշխատանքը։ Մեր առաջնահերթությունն է ծառայել ձեզ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

496 դիտում

Leave a Comment