Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին. ինչ է քննարկվել


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, գործընկերոջը ներկայացնելով Երևանում նախաձեռնված ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կյանքի կոչվող նախագծերի նպատակը հարմարավետ միջավայրի ապահովումն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումն է:

Լյուդվիգ Գյուլնազարյանն իր հերթին նշել է, որ Փարաքարում ևս վերջին տարիներին նախաձեռնվել են կարևոր մի շարք ծրագրեր դպրոցների ու մարզադպրոցների կառուցման, ճանապարհների նորոգման ու բակերի ասֆալտապատման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել Փարաքար համայնքին հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրերի հարցում: Որպես համատեղ նախագծի իրականացում՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը կարևորել է Երևանի փորձը կանաչ գոտիների ստեղծման գործում:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը պատրաստ է տրամադրել արժեքավոր և հասուն ծառատեսակներ, ինչպես նաև ցուցաբերել մասնագիտական օգնություն՝ տվյալ աշխատանքները կատարելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

93 դիտում

Leave a Comment