Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի ուղղությամբ, կա զոհ. որսվել է ավելի քան 300 ԱԹՍ. տեսանյութ


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մոտ խոցել են մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք։

«Արտակարգ ծառայություններն աշխատում են ընկած բեկորների վայրում»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում:

Ռուսական ալիքները հայտնում են, որ անօդաչուներից մեկը հարվածել է Մոսկվայի մարզի Վիդնոյե քաղաքի բնակելի շենքին, իսկ մյուսը՝ Ռամենսկոեում գտնվող բազմահարկ շենքին։

Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը Մոսկվայի շրջանի երկնքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նաև, ըստ գերատեսչության, անօդաչու սարքեր են խոցվել Կուրսկի (126), Բրյանսկի (38), Բելգորոդի (25), Ռյազանի (22), Կալուգայի (10), Լիպեցկի (8), Օրյոլի (8), Վորոնեժի (6) և Նիժնի Նովգորոդի (3) շրջաններում։

Ռուսական իշխանությունները հայտնում են նաև Տուլայի և Ռյազանի շրջաններում անօդաչու թռչող սարքերի կործանման մասին:

Սոբյանինի խոսքով՝փոխանցմամբ՝  հարձակման և բեկորների ընկնելու հետևանքով մի քանի վայրում վնաս է գրանցվել։

Մասնավորապես, նրանց տվյալներով, անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են Մոսկվայի Դոմոդեդովսկայա փողոցի բազմահարկ շենքին, Դոմոդեդովո երկաթուղային կայարանի տարածքում, Դոմոդեդովո քաղաքի ավտոկայանատեղին, Վիդնոյե քաղաքի բնակելի շենքերին, ինչպես նաև Ռամենսկին:

Մոսկվայի մարզի Լենինսկի քաղաքային թաղամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

«Ինչպես նաև, անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել Ռամենսկոեում բնակելի շենքի վրա, որտեղ վնասվել է առնվազն յոթ բնակարան՝ Սեվերնոյե Շոսսեի շենքի 19-ից 22-րդ հարկերից: Նրանցից 12 մարդ տարհանվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Բժիշկները տուժածներին տեղում օգնություն են ցուցաբերել։ Տարհանվածների մի մասին տեղավորել են մոտակա դպրոցում, մնացածներն այժմ բնակվում են հարազատների մոտ»,- գրել է նաիր ալիքում:

Վորոբյովի խոսքով՝ ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 60 անօդաչու թռչող սարք։

«ԱԹՍ-ների մասին զանգեր են հնչել Կոլոմնայից, Զարայսկից, Սերեբրյանյե Պրուդիից, Սերպուխովից, Ռամենսկից, Ոսկրեսենսկից, Լուխովիցիից, Բրոնիցիից, Դոմոդեդովոյից, Լենինսկոյից, Պոդոլսկից, Էլեկտրոստալից և Կոտելնիկիից», – հավելել է նահանգապետը։

Վորոբյովը հրապարակել է նաև հարձակումների հետևանքները հավաստող լուսանկարներ։

880.jpg (83 KB)881.jpg (54 KB)882.jpg (39 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

333 դիտում

Leave a Comment