Արարատի գյուղերից մեկում տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմին


Մարտի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

123 դիտում

Leave a Comment