Ուկրաինայի համար դժվար կլինի վերադառնալ 2014-ին ունեցած սահմաններին, ստիպված է զիջումների գնալ. Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան դժվար թե կարողանա վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները։

Նա նշել է, որ ուկրաինական կողմը ստիպված է լինելու գնալ տարածքային զիջումների՝ Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակներում։ Ինչպես գրում է The New York Times-ը, ԱՄՆ պետքարտուղարն այս հայտարարությունն արել է Սաուդյան Արաբիա մեկնող ինքնաթիռում։

«Կարծում եմ՝ երկու կողմն էլ պետք է հասկանա, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի։ Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և պարզ է, որ Ուկրաինային շատ դժվար ժամանակ է սպասվում ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ռուսներին ստիպելու հետ վերադարձնել 2014 թվականի դիրքերը», – ասել է Ռուբիոն։

Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակությունը կքննարկի Ուկրաինային ռազմական օգնության վերսկսման հարցը։

Նա նշել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների հիմնական արդյունքը պետք է լինի «ամուր հաստատուն տեսակետը, որ Ուկրաինան պատրաստ է բարդ քայլերի, ինչպես ռուսները ստիպված կլինեն դժվար քայլեր ձեռնարկելի գնալ»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա բանակցություններում անհրաժեշտ է պարզել, թե ինչ զիջումների է պատրաստ Մոսկվան գնալ։

Սպիտակ տան թիմի և ուկրաինական բարձրաստիճան պատվիրակության բանակցությունները տեղի կունենան մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկովն ասել է, որ առաջիկա հանդիպմանը նախատեսվում է քննարկել տարածքային հարցեր և անվտանգության երաշխիքներ։ Հանդիպմանը շոշափվել է նաև հետախուզական տվյալների փոխանակման հարցը, որը Վաշինգտոնը սահմանափակել է անցյալ շաբաթ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

40 դիտում

Leave a Comment