Պուտինն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին պարգևատրել է Բարեկամության շքանշանով


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային:

Հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:

Գաֆարովան Ադրբեջանի խորհրդարանը գլխավորում է 2020 թվականից, 2024 թվականի սեպտեմբերին վերընտրվել է այդ պաշտոնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

7 դիտում

Leave a Comment