Պակիստանի Բելուջիստան նահանգում զինված գրոհայինները հարձակվել են գնացքի վրա՝ պատանդ վերցնելով ավելի քան 450 ուղևորի, իսկ վարորդը վիրավորվել է։ Այս մասին մարտի 11-ին հայտնել է Daily Mail-ը։
Ըստ թերթի՝ տեղեկությունը հաստատել է նահանգի մայրաքաղաքի երկաթուղային վարչության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Բելուջիստանի ազատագրման բանակը (BLA) ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ սպառնալով սպանել բոլոր պատանդներին, եթե Պակիստանի իշխանությունները փորձեն միջամտել, ըստ հրատարակության։
Հարձակման հետևանքով վեց զինվոր է զոհվել, հայտնել է BLA-ն: Ըստ գրոհայինների՝ պատանդների մեջ կան անվտանգության ուժեր, սակայն նրանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ։
Խմբի անդամները նաև ավելացրել են, որ գերությունից ազատել են կանանց և երեխաներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
78 դիտում