Ավելի վաղ հայտել էինք, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ը՝ անհետ կորել։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:
Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
124 դիտում