Ամերիկայի նախագահն ասել է, որ Tesla-ի դեմ անօրինական են և աջակցել է իր դաշնակցին՝ գնելով վերջինիս էլեկտրական մեքենաներից մեկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպիսով, որոշել է աջակցել Իլոն Մասկին՝ Tesla-ի բաժնետոմսերի ու վաճառքների ռեկորդային անկման պայմաններում և գնել ընկերության մեքենան։ Մամուլի միջոցառման ժամանակ Թրամփը նպատակ է ունեցել ընտրել և գնել էլեկտրական մեքենաներից մեկը, հայտնել է The Guardian-ը։
Նշվում է, որ Թրամփը Մասկի և նրա մանկահասակ որդու ուղեկցությամբ քայլել է Վաշինգտոնի նստավայրի տարածքում շարված մեքենաներով և ասել, որ գնելու է կարմիր Model S, որի համար վճարելու է չեկով։
Լրագրողների մեկնաբանությունում Սպիտակ տան ղեկավարը խոստացել է Tesla ավտոսրահների բողոքի ջարդերը նույնացնել ներքին ահաբեկչության հետ։ Նա նաև «անօրինական» է անվանել ավտոարտադրողին անտեսելու կոչերը և դժգոհել է, որ Մասկը «ֆանտաստիկ աշխատանք է կատարում, իսկ արմատական ձախակողմյան խելագարները վնասում են իրեն՝ բոյկոտելով դժվարությամբ ձեռք բերված գործը»:
«Մենք արդեն գիտենք, թե ովքեր են նրանք, մենք բռնելու ենք նրանց, և նրանք վատ տղաներն են»,- սպառնացել է Թրամփը:
Մինչդեռ հրապարակումն ընդգծում է, որ բոյկոտի անօրինականության մասին Թրամփի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը, Գերագույն դատարանի որոշմամբ, պաշտպանում է ամերիկացիների՝ մասնավոր բիզնեսի դեմ բողոքելու իրավունքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
227 դիտում