ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է փետրվարի 24-27-ը Հռոմում տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ (COP16) հանդիպման վերաբացված նիստին:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են եղել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մեյմարյանը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության և արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ:

«Հունվարի 24-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմակերպված բարձրաստիճան միջոցառմանը /”Meeting people’s needs through sustainable use of biodiversity within agrifood systems”/ Հ.Մաթևոսյանը հանդես է եկել ելույթով:
Պատվիրակությունն ունեցել է շուրջ քառասուն հանդիպում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:

Որպես Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր՝ նստաշրջանի փակմանը Հայաստանի պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով՝ շնորհակալություն հայտնելով կոլումբիական նախագահությանը համաժողովին ընդունված որոշումների կապակցությամբ և վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ 2026թ. ստանձնելու համաժողովի նախագահությունը և ներառական սկզբունքով այն կազմակերպելու մտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
121 դիտում