«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն անդրադարձել է մամուլում տարածվող տեղեկություններին և գրել.
«Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկությունների, որ իբրև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի «Ժոնգ թոնգ» մակնիշի տ/մ-ի 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձերը, ազատման դիմում է գրել, հայտնում եմ`
«Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։
Աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մինչեւ հաջորդ ամսվա 15-ը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
101 դիտում