Ադրբեջանի հետ քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարումը։
Այս մասին Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի շրջանակին։
«Այո՛, մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, գանգատներից ու հայցերից հրաժարումը, և եթե Խաղաղության պայմանագիրը համաձայնեցվի, ստորագրվի ու մտնի ուժի մեջ, այս և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման»,- նշել է Միրզոյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
219 դիտում