Գյումրիում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով երեկվա Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներում ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուն է, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին, չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին, որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»։