ՀՀ և Գերմանիայի կառավարությունները ֆինանսական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

ՀՀ և Գերմանիայի կառավարությունները ֆինանսական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

31 մարտի 2025 – 19:03 AMT

PanARMENIAN.Net – Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, նախագահական նստավայրում, ՀՀ և Գերմանիայի կառավարությունները ֆինանսական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։

Հայաստանի Հանրապետության կողմից փաստաթուղթը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ Գերմանիայի կողմից՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։

Փաստաթուղթը կոչվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ:

Leave a Comment