Արհեստական բանականությունը բանկային ոլորտում

Ֆինանսական ոլորտում արհեստական բանականությունը կիրառվում է որպես նորարարության և արդյունավետության գործիք։ Ֆինանսական կազմակերպությունները և բանկերն այսօր օգտագործում են արհեստական բանականության բազմաթիվ լուծումներ՝ բարելավելով օգտատիրական փորձառությունը, ապահովելով ներքին գորածառույթների կառավարումը և պաշտպանելով իրենց հաճախորդներին խարդախություններից և ֆինանսական տարատեսակ զեղծարարություններից։

Evocabank-ն ակտիվ կերպով զբաղվում է ֆինանսական հանցագործությունների իրազեկմամբ և կանխարգելմամբ` հաճախորդներին տրամադրելով տեղեկատվություն` փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, խարդախությունների, կաշառակերության, կոռուպցիայի և պատժամիջոցներից խուսափելու դեպքերի վերաբերյալ:

Դինամիկ զարգացող աշխարհում արհեստական բանականության կիրառումն օգնում է նվազեցնել սխալների հավանականությունը և ստեղծել ավտոմատացված մեխանիզմներ:

Ավտոմատացված համակարգերի ներմուծումը բանկային ոլորտ օգնում է տարբերակել կրկնվող խնդիրներով դեպքերը, ինչպես նաև կրճատել  փաստաթղթեր կազմելու գործընթացի համար տրամադրված ժամանակը։ Նախկինում բանկային ոլորտում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում էր ոչ ավտոմատացված տարբերակով, ինչը պահանջում էր հաճախորդների նույնականացումը հաստատող փաստաթղթերի տրամադրում։ Արհեստական բանականության առաջարկած ավտոմատացված համակարգի ներմուծման շնորհիվ այսօր հնարավոր է վերբեռնել անձը հաստատող փաստաթղթերը՝ անմիջապես առցանց տարբերակով։

Արհեստական բանականությունը վերափոխում է նաև բանկային ոլորտը՝ պարզեցնելով ավանդական ֆինանսական գործընթացները և վարկերի տրամադրումը։ Այն օգնում է վերլուծել նաև ֆինանսական տարբեր տեսակի տեղեկատվություն ինչպես իրական ժամանակում, այնպես էլ՝ առցանց տարբերակում։

AI ալգորիթմների կիրառությամբ հնարավոր է կատարել առավել ճշգրիտ ուսումնասիրություններ՝ տեղեկություն ստանալով վարկառուների վարկային պատմությունների վերաբերյալ և գնահատել բոլոր հիմնական ռիսկերը։

Evocabank-ի Action online վարկատեսակն առաջարկում է EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ 24/7 ռեժիմով ստանալ վարկ ցանկացած վայրից և ցանկացած ժամի: Evocabank-ը նաև ներկայացել է հավելվածի նոր տարբերակով, որն ունի ավելի հարմարավետ ինտերֆեյս և մինիմալիստական դիզայն։

Ֆինանսական կառույցները, այդ թվում՝ բանկերը, պարբերաբար բախվում են անվտագության մեխանիզմների ապահովման ընթացակարգերի մշակման խնդրին։ Կարևորելով հաճախորդների վստահությունը պահպանելու գործոնը՝ շատ կազմակերպություններ հրաժարվում են կիրառել նոր տեխնոլոգիաներ։ Այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ լավագույն լուծումը ռիսկի դիմելը և արհեստական բանականության ընձեռած լայն հնարավորություններն օգտագործելն է՝ հաճախորդների համար ստեղծելով ապահով և հարմարավետ գործունեության միջավայր։

Այսօր ֆինանսական ծառայությունների ոլորտը մուտք է գործել արհեստական բանականության նոր շրջափուլ՝ միավորելով ավանդական ֆինանասական կառույցները և դռներ բացելով նորարարական գաղափարների և ենթակառուցվածքների ստեղծման համար։ Առաջատար տեխնոլոգիաների ներմուծումը ֆինանսական էկոհամակարգ ժամանակի ընթացքում կմեծացնի հաճախորդների սպասելիքները՝ մատուցելով ծառայությունների անհատականացված և ապահով փաթեթներ։

Արհեստական բանականությունը մուտք է գործել նաև արվեստի ոլորտ։

Evoca Calendar 2025 նախագիծն արհեստական բանականության միջոցով դասական արվեստին տվել է նոր շունչ։ 2025 թվականի օրացույցում Evoca-ն AI-ի օգնությամբ վերապատկերել է Վան Գոգի,Դալիի, Վերմերի, Բոտիչելլիի և այլ նկարիչների արվեստը՝ նրանց կտավներին հաղորդելով ժամանակակից, թրենդային լուծումներ։

Leave a Comment