
«Գյումրիի ընտրություններից կարելի է անել որոշ հետևություններ»,-դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Հետևություն առաջին. Նիկոլը սեփական իշխանությունը վերարտադրելու համար ընդունակ է ամեն ինչի նույնիսկ հանրապետության երկրորդ քաղաքում: Հետևություն երկրորդ. կիրառելով տեխնոլոգիաներ, վարչական ճնշում, վախի մթնոլորտ՝ Նիկոլի մոտ դա մեկ երրորդով ստացվում է: Հետևություն երրորդ՝ ոչ մի քաղաքական ընդդիմադիր ուժ մենակով Նիկոլին հաղթել չի կարող, և Գյումրին դա է ցույց տալիս»,-ընդգծեց Աշոտյանը՝ նշելով որ այս ամենից հետևություն է արվում, որ տարբեր ճամբարներից ընդդիմադիրները իրենց ընդդիմադիր գործընկերների հանդեպ հակաքարոզչության մեջ մի քիչ չափը պետք է պահեն, որ երեսատեղ ունենան միասնական պայքարի: