ԹՈՒՄՈ-ն կենտրոն կբացի Բեյրությում — Հայաստանի Հանրային Ռադիո

ԹՈՒՄՈ-ն նոր կենտրոն կբացի 2026 թվականին՝ հենց Բեյրութի խորհրդանշական Բուրջ Համուդ թաղամասի սրտում:

Միհրան և Ալին Հազարյանների աջակցության շնորհիվ 1500 դեռահասի ամեն շաբաթ անվճար հիմունքներով հասանելի կլինի ուսուցման նորարարական ծրագիրը:

ԹՈՒՄՈ-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը «Ազդակ» օրաթերթի հետ կիսվել է լուրով։ Նոր շենքը նախագծում է աշխարհահռչակ լիբանանցի ճարտարապետ և ԹՈՒՄՈ-ի վաղեմի ընկեր Բեռնար Խուրին: Կենտրոնը նախատեսվում է բացել հաջորդ աշնանը:

Leave a Comment