Ադրբեջանում Գերմասնիայի դեսպանին բողոքի խիստ նոտա են հղել. Գերմանիայի նախագահը սոցցանցի իր էջում տեղադրել է Արցախի դրոշը

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան բողոքի խիստ նոտա են հղել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ. հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հրապարակումն արդեն հեռացվել է Շտայնմայերի էջից։

Հիշեցնենք,որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ 

Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։

 Շտայնմայերը նախօրեին է ժամանել Երևան, ապրիլի 2-ին կլինի Բաքվում։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։

Leave a Comment