ԱՄՆ-ում աճել Է տնտեսական ճգնաժամի վտանգը․ WSJ – HayqNews

Goldman Sachs բանկի վերլուծաբանները փոխել են կանխատեսումները ԱՄՆ-ում հնարավոր տնտեսական ճգնաժամի մասին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Նրանց կարծիքով, եթե նախկինում նման սցենարի հավանականությունը կազմում էր 20 տոկոս, ապա ներկայում ռիսկն աճել է մինչեւ 35 տոկոս։

Պատճառը, որը դրդել է փորձագետներին ճշգրտել կանխատեսումները, ձեռնարկատերերի և տնային տնտեսությունների վստահության մակարդակի կտրուկ անկումն է։

Leave a Comment