Կառլո Անչելոտտի. «Նա կարող է հասնել այն ամենին, ինչին Ռոնալդուն հասավ «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն «Լոս Բլանկոսի» ճամբարում կարող է հասնել նույնը, ինչ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Նասրում»։

«Մբապպեն կդառնա՞ պատմության լավագույնը։ Դա բարդ է։ Կարող եմ Մբապպեին խորհուրդ տալ հասնել նույն բանին, ինչին Կրիշտիանուն հասավ «Ռեալում»։ Նա նման հնարավորություն ունի։ Դա նշանակում է, որ նա կդառնա Կրիշտիանուի պես լեգենդ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ Մբապպեն խփեց իր 33-րդ գոլն այս մրցաշրջանում և հասավ պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուին և հոլանդացի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին Մադրիդի «Ռեալի» կազմում իր առաջին մրցաշրջանում խփած գոլերով։

Leave a Comment