Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար. անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը կկազմակերպվի օպերատիվ կերպով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը բաց է մնում Թրամփի հետ շփումների համար, ուստի անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը շատ արագ կկազմակերպվի»,- ասել է նա ճեպազրույցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Պուտինին այս շաբաթ կրկին զանգահարելու մտադրության մասին։
Մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահների միջև տեղի է ունեցել այս տարվա երկրորդ հեռախոսազրույցը։