Պпւտինը լիովին պատրաստ է Թրամփի հետ շփումների. Պեսկով

Դիտում ՝ 23 219

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են աշխատանքը՝ առաջին հերթին երկկողմ հարաբերությունների կառուցման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շփումների իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք աշխատանքն ամերիկյան կողմի հետ առաջին հերթին մեր երկկողմ հարաբերությունների կառուցման ուղղությամբ, որոնց վիթխարի վնաս է հասցվել (ԱՄՆ) նախորդ վարչակազմի օրոք», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ շփումներին։

«Նախագահը լիովին բաց է մնում Թրամփի հետ շփումների համար, ուստի անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը շատ օպերավորեն կկազմակերպվի», – ասել է նա ճեպազրույցում։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment