Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են քննարկել ռուսական հազվագյուտ մետաղների վերաբերյալ նախագծերը


Ռուսաստանը և Միացյալ Նահանգները սկսել են հազվագյուտ մետաղների վերաբերյալ նախագծերի քննարկումները, «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն, օտարերկրյա երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:


«Հազվագյուտ մետաղները համագործակցության կարևոր ոլորտ են, և, իհարկե, մենք քննարկումներ ենք սկսել Ռուսաստանում տարբեր հազվագյուտ մետաղների և նախագծերի վերաբերյալ», – ասել է Դմիտրիևը պարբերականին:


Նրա խոսքով՝ որոշ ամերիկյան ընկերություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել նախագծերի նկատմամբ։

Leave a Comment