Փարիզի դատարանը (Le Tribunal de Paris) Ֆրանսիայի խորհրդարանի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին և ևս ութ պատգամավորների մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները չարաշահելու մեջ, հայտնում է BFMTV-ն: Դատարանը նրանց արգելել է մասնակցել ընտրություններին։ Պատժաչափն ուժի մեջ է մտնում անմիջապես։
Դատարանը պարզել է, որ ավելի քան 11 տարվա ընթացքում ամբաստանյալները յուրացրել են ընդհանուր առմամբ 4,1 միլիոն եվրո ֆիկտիվ աշխատող օգնականների աշխատավարձերը, որոնք իրականում աշխատել են ոչ թե Եվրախորհրդարանի, այլ Լը Պենի կուսակցության շահերից ելնելով։ Մեղավոր են ճանաչվել նաև 12 օգնականներ։
Ինչպես հայտնում է BFMTV-ն, Մարին Լը Պենը դատարանի դահլիճը լքել է դատավճռի հրապարակումից անմիջապես հետո։
Նշենք նաև, որ Լը Պենը չորս տարվա ազատազրկման է դատապարտել (երկուսը՝ պայմանական, երկուսը՝ էլեկտրոնային թևնոցով, տնային կալանքի պայմաններում)։
© factor.am