ՆԱՏՕ-ի երկրները երկուշաբթի սկսում են լայնածավալ օդային զորավարժություններ


Երկուշաբթի մեկնարկում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների Ramstein Flag 2025 լայնածավալ օդային զորավարժությունները, հայտնում է դաշինքը։


Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև ապրիլի 11-ը, մասնակցում են 90 ռազմական ինքնաթիռներ՝ ՆԱՏՕ-ի 15 երկրից։ Թռիչքներն իրականացնելու համար կօգտագործվի Եվրոպայում դաշինքի 12 ավիաբազա։ Գործողությունները վերահսկվելու են Նիդերլանդների Լեուվարդեն ավիաբազայից:


Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Եվրոպայի հրամանատարության՝ Ramstein Flag 2025-ը բազմակողմանի զորավարժություններ են, որոնք ուղղված են համակցված մարտական գործողությունների, ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն անցկացնելու հնարավորությունների նախապատրաստմանն ու ցուցադրմանը, հայտնել է Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈՒ հրամանատարությունը:

Leave a Comment