Ուկրաինա են ժամանել Եվրոպայի խորհրդարանական ներկայացուցիչները

Ուկրաինա են ժամանել Եվրոպայի խորհրդարանական ներկայացուցիչները

Մարտի 31-ին Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Կիև են ժամանել խորհրդարանների ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից: Մայրաքաղաք են ժամանել Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Շվեդիայի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները»,- սոցցանցի իր էջում հայտնում է նա:

Ստեֆանչուկը չի հայտնել քաղաքական գործիչների այցի պատճառը։

Leave a Comment