Հրաժարվելով ՀԱՊԿ-ի ֆինասավորումից՝ Երևանը ցանկանում է շահել Արևմուտքի բարեհաճությունը. Ալեքսեյ Ժուրավլև – HayqNews

ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Երևանը ՀԱՊԿ-ի քարտուղարությանը տեղեկացրել է ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը նախատեսող փաստաթղթի ստորագրումից ձեռնպահ մնալու իր որոշման մասին։

«Երևանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար. Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պաշտոնական որոշում է կայացրել անդամակցել ԵՄ-ին»,- ասել է Ժուրավլևը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու Երևանի որոշումը։

Leave a Comment