
Եվս մեկ կետ Թումո աշխարհի քարտեզի վրա. 2026-ին պաշտոնապես կբացվի Թումո Բիլբաո-Բիսկայան` Իսպանիայում մեր առաջին կենտրոնը: Օրերս Բելբաոյում մեր ղեկավարները՝ գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն ու զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, la Caixa հիմնադրամը, քաղաքի և Բիսկայա մարզի ղեկավարները պաշտոնապես հայտարարեցին քաղաքում Թումո կենտրոնի հիմնադրման մասին:
Այն գտնվելու է խորհրդանշական Azkuna Zentroa-ում, որը կառուցվել է 1909-ին որպես գինու պահեստ, իսկ հետագայում դարձել Բիլբաոյի ամենանշանավոր մշակութային կենտրոնը դիզայներ Ֆիլիպ Ստարկի նախագծի շնորհիվ։
Թումո Բիլբաո-Բիսկայան շաբաթական կընդունի 1,500 ուսանողի և նրանց համար կստեղծի յուրահատուկ կրթական փորձառություն տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտերում: