Գյումրիի ընտրությունների արդյունքից էր կախված՝ ՔՊ-ն կգնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների, թե ոչ, կարծում է խորհրդարանական ընդդիմությունը: Գյումրին ցույց տվեց, որ ՔՊ-ն իր վարկանիշով կարող է տապալել ցանկացած ընտրություն, այդ թվում Սահմանադրության հանրաքվեն: Հատկանշական է, որ 7 տարի առաջ Գյումրիից քայլելով Երևան եկած Նիկոլ Փաշինյանի թիմը 7 տարի անց նույն օրը չհասավ շռնդալից հաղթանակ տոնելու նպատակին: Ճոճվեց, ինչպես իր կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը: