ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը :
«Երևանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար. Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պաշտոնական որոշում է կայացրել անդամակցել ԵՄ-ին»,- ասել է Ժուրավլևը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու Երևանի որոշումը։