Թրամփը դժգոհ է Ուկրաինայի և Ռուսաստանի հայտարարություններից․ Սպիտակ տուն



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել ուկրաինական հակամարտության երկու կողմերի հայտարարություններից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։



«Նախագահն աներևակայելի ջանասիրությամբ աշխատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիր ունենալու համար: Եվ նա արտահայտել է իր հիասթափությունը այս հակամարտության երկու կողմերի առաջնորդների կողմից հնչող արտահայտությունների առնչությամբ։


Նա խոսել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա այս հակամարտությունը դադարեցնելու համար: Նա շարունակում է քրտնաջան աշխատել դա անելու համար: Եվ մեր թիմերը շարունակում են փոխգործակցությունը»,- նշել է Լևիթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment