ՌԴ գլխավոր դատախազությունն առաջարկում է դադարեցնել երկրում «Թալիբան»-ի գործունեության արգելքը

Քաղաքականություն

31.03.2025 | 22:22

ՌԴ Գլխավոր դատախազությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան՝ 2021 թվականին Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման գործունեության արգելքը կասեցնելու առաջարկով, գրում է Meduza-ն։

ՌԴ գլխավոր դատախազի վարչական հայտարարությունը Գերագույն դատարանը քննելու է ապրիլի 17-ին, հայտնում է Ինտերֆաքսը։ Նիստն անցկացվելու է փակ դռների հետևում։

2024 թվականի դեկտեմբերին Պետդուման օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս կազմակերպություններին հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։ Այն ստորագրել է նաև Վլադիմիր Պուտինը։ Ըստ դրա՝ Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված կազմակերպության գործունեության արգելքը վերացվում է գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հայցի հիման վրա՝ դատարանի որոշմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment