Անհետ կորածների ճակատագրի շուրջ խորհրդարանական լսումները լարված մթնոլորտում են անցել: Խորհրդարանական թղթակիցները բղավոցների ձայներ են լսել նիստերի դահլիճից, որտեղ անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում էին ուժային կառույցների ներկայացուցիչների հետ: