
Մայիսի 15-ին, Լոռու մարզի COAF Smart Center-ում տեղի կունենա Silicon Mountains ամենաառաջատար միջոցառումը` բացահայտելով Հայաստանի մարզային տեխնոլոգիական ներուժը։
Ինչպես հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, Silicon Mountains ֆորումը մեկ հարթակում կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին և լավագույն փորձագետներին, որոնք կքննարկեն՝
- Արհեստական բանականություն և ավտոմատացում:
- Թվային ենթակառուցվածքներ:
- Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանություն:
Միջոցառման շրջանակներում, որպես խոսնակ հանդես կգա ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ներկայացնելով ոլորտի թվայնացման վերաբերյալ թարմացումներն ու փոփոխությունները։
Ֆորումի շրջանակներում տեղի կունենա նաև էքսպո, որը բաց է ՏՀՏ ոլորտի և այլ ընկերությունների համար։