Ֆրանսիայի խորհրդարանի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի պաշտպանությունը դատարանին կխնդրի քննարկել մինչև 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունները նրան մասնակցել ընտրություններին արգելող վճռի բողոքարկումը։
Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լը Պենի փաստաբան Ռոդոլֆ Բոսելուն։
«Ակնհայտ է, որ այո»,- պատասխանել է Բոսելը այն հարցին, թե արդյոք պաշտպանական կողմը դա կխնդրի դատարանից։
Փաստաբանի խոսքով՝ «սկանդալային իրավիճակ է ստեղծվել, և պաշտպանական կողմը մտադիր չէ ձեռքերը ծալած նստել»։ Բոսելուն նշել է, որ ինքը՝ Լը Պենը, «ցնցված է դատարանի որոշումից», և հատկապես ցնցված է ընտրություններին մասնակցելու արգելքից, որն անմիջապես ուժի մեջ է մտել։