Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամայնանն այսօր հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիներին 200 բնակարան է նվիրել. ինչն էլ, ըստ նրա, պատճառ է դարձել, որ Հայաստանի իշխանությունն անհարկի իրեն պահի Զվարթնոց օդակայանում: Մարտի 28-ին օդակայանի անվտանգության աշխատողները թույլ չէին տվել Աբրահամյանին մտնել Հայաստան: Բայց 2,5 ժամ սպասելուց հետո, առանց բացատրության թույլատրել էին նրա մուտքը Երևան: