«Բավարիան» և եզրային հարձակվող Լերոյ Սանեն շարունակում են նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է երեք ամսից։ Ակումբի ղեկավարության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր կասկածում են ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարության մեջ, թեև «Բավարիան» գնահատում է նրա վերաբերմունքը և վերջին ելույթները։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, բանակցությունները շարունակվում են, և Սանեն համաձայնել է աշխատավարձի կրճատմանը։ Սակայն 29-ամյա ֆուտբոլիստը դեռ կոնկրետ առաջարկ չի ստացել։ Ամեն ինչ սահմանափակվում է բանավոր քննարկումներով։
Նշվում է, որ վերջնական որոշումը կընդունվի մեկից երեք շաբաթվա ընթացքում։
Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Լերոյ Սանեի ծառայություններով։ «Զինագործներն» արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ։