Թրամփը դարձյալ սպառնաել է Իրանին և պայմաններ է դրել հութիների առաջ

Իրանի աջակցություն վայելող հութի ահաբեկիչները ոչնչացվել են վերջին երկու շաբաթվա ընթացքում անողոք հարվածների արդյունքում։ Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մենք նրանց հարվածում ենք զօր ու գիշեր՝ ավելի ու ավելի ուժեղ: Նավագնացությանը և տարածաշրջանին սպառնացող նրանց կարողություններն արագորեն ոչնչացվում են։
Մեր հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև կդադարեն վտանգ սպառնալ ազատ նավարկությանը։
Հութիների ընտրությունը պարզ է. դադարեցրեք կրակել ամերիկյան նավերի ուղղությամբ, և մենք կդադարենք կրակել ձեզ ուղղությամբ։
«Հակառակ դեպքում, մենք դեռ նոր ենք սկսել, և ամենավատը դեռ առջևում է ինչպես հութիների, այնպես էլ Իրանում նրանց հովանավորների համար», -շեշտել է Թրամփը:

Leave a Comment