Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին

Չինացի զույգը 9 դուստր է ունեցել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին, հայտնում է South China Morning Post-ը։

Ընտանիքն բնակվում է Չժյանսու նահանգի Հուայան գյուղում։ Ավագ և կրտսեր դուստրերի տարիքային տարբերությունը 20 տարի է։ Ընտանիքի հայրը՝ 81-ամյա Ցզին, իր բոլոր դուստրերի համար ընտրել է անուններ, որոնք վերջանում են «di» հիերոգլիֆով, որը նշանակում է «եղբայր»:

Առաջնեկի անունը Չժաոդի է՝ որը նշանակում է «եղբոր խնամք»: 2-րդ և 3-րդ աղջիկների անունները՝ Պանդի և Վանդի, թարգմանվում են՝ «Ես անհամբեր սպասում եմ եղբորս»։ Մյուս քույրերը կոչվում են՝ Սիանդի «մտածում է եղբոր մասին», Լայդի «եղբայրը գալիս է», Յինդի «բարի գալուստ եղբայր» և Նիանդի «եղբոր բացակայություն»:

Ամենաարտասովոր անունը պատկանում է ութերորդ դստերը՝ Չաուդին, որը նշանակում է «ատելություն եղբոր նկատմամբ»։ Այս անունը արտացոլում է ծնողների հուսահատությունը, ովքեր երբեք որդի չեն ունեցել: Կրտսեր աղջկան անվանել են Մենդի, որը թարգմանաբար նշանակում է «երազ եղբոր մասին»:

Չնայած որդի ունենալու ցանկությանը, մայրը և հայրը միշտ սիրել և հոգացել են իրենց դուստրերի մասին: Սյանդին էլ խոստովանել է, որ չնայած աղքատությանը, իր հայրն արել է հնարավոր ամեն բան՝ իր երեխաներին կրթություն տալու համար։

Leave a Comment