Վրաստանի հինգերորդ նախագահը նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչ է արել

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի դիմաց կազմակերպված հանրահավաքում հայտարարել է Եվրոպական միացյալ դիմադրության հարթակ ստեղծելու մասին, հաղորդում է Новости Грузия-ն։
Նա ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել համախմբվել նոր խորհրդարանական ընտրությունների և կալանավորված ցուցարարների ազատ արձակման իրենց պահանջներում։
«Հարթակը բաց է բոլոր եվրոպամետ կուսակցությունների և խմբերի համար, որոնք պատրաստ են մի կողմ թողնել քաղաքական անհամատեղելիությունները և կիսել բողոքի հիմնական նպատակները՝ անցկացնել նոր արդար ընտրություններ և ազատել խղճի բանտարկյալներին», -հայտարարել է Զուրաբիշվիլին։
Նա շեշտել է, որ այսօր վրաց հասարակությունը՝ ի դեմս «Վրացական երազանքի», դիմակայում է « օտար ուժերին ծառայող մեկ մարդու և փոքր խմբի, որոնք ծառայում են միայն սեփական փողի և նեղ շահերի պաշտպանությանը»։
Զուրաբիշվիլին նշել է, որ անհնար է կանխատեսել, թե որքան կտևի Վրաստանը ժողովրդավարական ճանապարհ վերադարձնելու պայքարը, սակայն նա ցուցարարներին կոչ է արել չնահանջել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ բողոքի ակցիան լինելու է խաղաղ և սահմանադրական, և որ Վրաստանում իշխանությունը պետք է փոխվի ընտրությունների արդյունքում։

Leave a Comment